Ատելությունը մի զենք է, որի հետհարվածն ավելի ուժեղ է, քան հարվածը:
Հիմարությունն ամեն մեկի խելքի բանը չէ:
Այս տափակ մարդու գլուխն էլ է կլոր:
Նախանձը եթե ճաղատ էլ լինի, լավ բան տեսնի` մազերը կփետի:
Ավել-պակաս խոսողը միշտ էլ իր օգտին է ավել խոսում:
Լավատես էր. նույնիսկ խավարում իր շահը լավ էր տեսնում:
«Ես ոտքերիցս բավականին բարձր եմ»,- մտածում էր քիթը: Հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը շրխկաց քարին:
Օվկիանոսում խեղդվողի վերջին հույսը օվկիանոսը խմելն է:
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)